Դավթաշեն և Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանները նոր ղեկավարներ ունեն․ քաղաքապետ
Դավթաշեն վարչական շրջանում ղեկավար է նշանակվել Ռոման Համբարձումյանը, իսկ Մալաթիա-Սեբաստիայում` Սաշա Կատվալյանը։
Այս մասին այսօր՝ մարտի 7-ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտնել է քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։
Իսկ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գործերի կառավարման և սպասարկման վարչության պետ է նշանակվել Հովհաննես Հովհաննիսյանը։