211652_close_icon
views-count2180 դիտում article-date 23:12 06-03-2022

Հնարավորությունից բացի, այս ճգնաժամը նաև խոշորագույն ռիսկեր է պարունակում. Աղասի Ենոքյան

Ռուսաստանի ճգնաժամի պատճառով Հայաստանը լցվել է ռուսներով եւ բոլորը քննարկում են, թե ինչպես օգտագործեն այս հնարավորությունը։

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքագետ Աղասի Ենոքյանը:

«Բայց հնարավորությունից բացի այս ճգնաժամը նաեւ խոշորագույն ռիսկեր է պարունակում։ Սովորաբար նման դեպքերում, երբ փլուզվում է իր կայսրությունը, կամ առաջանում է փլուզման վտանգ, Ռուսաստանը ետ է քաշվում եւ պատրաստվում ռեստարտի։

Այդպես եղավ 1918-ին, 1992-ին, երբ Ռուսաստանը իր բանակով-բանով ետ գնաց Մոսկվա։ Այդ տարիներին չունեինք պետականություն եւ ամեն ինչին արձագանքում էինք հընթացս ու անկախություն ձեռք բերելուն զուգահեռ ունեցանք նաեւ խոշորագույն կորուստներ։

Այժմ ունենք պետություն, Սահմանադրություն, հանվանե՝ նաեւ դիվանագիտություն։ Պատրա՞ստ է արդյոք Հայաստանը տարածաշրջանից Ռուսաստանի քաղաքական եւ ռազմական նահանջին։

Որպես Պլան Բ թուրքերի հետ "բարեկամություն" չառաջարկել»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր