211652_close_icon
views-count82162 դիտում article-date 11:52 05-03-2022

Ավտովթար՝ Արագածոտնի մարզում. բախվել են Էջմիածին-Վանաձոր երթուղին սպասարկող Газель-ն ու Nissan-ը, վիրավորներից մի քանիսին Газель-ից դուրս են բերել փրկարարները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մարտի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 10։50-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի 87 կմ-ում՝ Արագածի վարչական տարածքում, ճակատ-ճակատի բախվել են Nissan մակնիշի և Վանաձոր-Էջմիածին երթուղին սպասարկող Газель մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 7 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ապարան» բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արագածի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները։

Վիրավորներից երկուսին Գազելից դուրս են բերել փրկարարները։

Օպերատիվ են գործել «Ապարան» ԲԿ-ի և Ծաղկահովիտի բուժամբուլատորիայի բժիշկների հերթապահ խմբերը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։ 

Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկ Դավթյանի, վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ։

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարում է նույն վաշտի ավագ հետաքննիչ Վահագն Էլոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ 

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միհրան Միրզոյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Արագածի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետի գլխավորությամբ։ 

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը, ճանապարհն էլ եղել է անցանելի։ 

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 132+
132+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր