Խոշոր ավտովթար՝ Երևանում․ Էրեբունի և Աթոյան փողոցների խաչմերուկում բախվել են «Chevrolet Volt»-ը և «Hongqi»-ն․ վերջինը հայտնվել է կանաչ խոտածածկույթի վրա և բախվել ծառին․ կա վիրավոր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Սեպտեմբերի 5-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։00-ի սահմաններում Էրեբունի և Աթոյան փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ՝ 23-ամյա Մարիամ Ն․-ի վարած «Chevrolet Volt» և 51-ամյա Արայիկ Պ․-ի վարած «Hongqi» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հայտնվել կանաչ խոտածածկույթի վրա և բախվել ծառին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներին և Արայիկ Պ․-ի ուղևոր, Երևանի բնակիչ 65-ամյա Սոֆյա Ն․-ին օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկները տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել, այնուհետև Սոֆյա Ն․-ին տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն, իսկ վարորդները հրաժարվել են հիվանդանոց մեկնելուց, ասելով, որ իրենք չեն տուժել։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարեն Գևորգյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի և վաշտի հրամանատար Գարիկ Վարոսյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Նարեկ Սեդրակյանը և Արմեն Հովհաննիսյանը։
Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի տեղակալներ Գրիգոր Ավետիսյանի, Արթուր Ադամյանի և օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի ինքնությունը։
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։