211652_close_icon
views-count36768 դիտում article-date 21:00 04-03-2022

Ճանապարհի մերկասառույցի պատճառով Mercedes-ը բախվել է էլեկտրասյանը, տապալել այն և հայտնվել դաշտում. ընտանիքի 4 անդամ, այդ թվում՝ երկվորյակ քույրերը, տեղափոխվել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ մարտի 4-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով ավտովթար է տեղի ունեցել  Արագածոտնի մարզում:

Ժամը 08:30-ի սահմաններում Վանաձորի բնակիչ, 46-ամյա Նորայր Դավթյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտճոնապարհի   52-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի  երթևեկելի գոտուց, բախվել  բետոնե էլեկտրասյանը և հայտնվել դաշտում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևորներ, Վանաձորի բնակիչներ, 66-ամյա Ռոզիկ Դավթյանը, 19-ամյա Լուսինե Դավթյանն ու 19-ամյա Լիլիթ Դավթյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի,  դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ:

Ժամանել են նաև նույն վաշտի ավագ հետաքննիչներ Վահագն Էլոյանն ու Անուշավան Աղաջանյանը:

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է Վ. Էլոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդն ու վիրավորները՝ ընտանիքի անդամներ են, իսկ Լուսինե և Լիլիթ Դավթյանները՝ երկվորյակ քույրեր են:

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները՝   Գևորգ Ղազարյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 48+
48+

Նմանատիպ նյութեր