211652_close_icon
views-count1932 դիտում article-date 18:02 02-03-2022

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը կանխիկ աջակցություն է տրամադրում Ղարաբաղյան հակամարտության սրացման հետևանքով տեղահանված անձանց

Մարտի 2-ից՝ Հայկական կարմիր խաչի ընկերության աջակցությամբ, մեկնարկում է 2020թ. Ղարաբաղյան հակամարտության սրացման հետևանքով տեղահանված կամ բնակելի անշարժ գույքը կորցրած քաղաքացիների աջակցության ծրագրի վճարման գործընթացի առաջին փուլը։ Սահմանված գումարը (20 000-ական և 40 000-ական ՀՀ դրամ) քաղաքացիներին կտրամադրվի հունվար և փետրվար ամիսների համար:
  
Ընդհանուր առմամբ կանխիկ դրամական աջակցություն կստանա 8 491 տեղահանված անձ, որից 3 631-ը՝ 1-ին փուլում (Կարմիր խաչի և Կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիայի ֆինանսական աջակցությամբ):

2-րդ փուլը կմեկնարկի օրերի ընթացում՝ ներառելով մնացած 4 860 անձին (Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ֆինանսական աջակցությամբ):
 
Բոլոր քաղաքացիները տրամադրված աջակցության վերաբերյալ կծանուցվեն SMS հաղորդագրության միջոցով:  
 
Դրամական աջակցության թիրախային խմբերը հետևյալն են. 
  • Անչափահասները, 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցողները՝ ամսական 40.000 դրամ,
  • այլ քաղաքացիներ՝ անկախ տարիքից և սեռից՝ ամսական 20.000 դրամ։  
 Աջակցության ընդհանուր գումարը կկազմի 466,000,000 ՀՀ դրամ:

Հայկական Կարմիր խաչի ընկերություն

Նմանատիպ նյութեր