Նորայր Քարտաշյանը և «Մենուա» խումբը կներկայանան «Ծիրանի ծառ» խորագրով համերգով
Մարտի 4-ին, ժամը 19:00-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի կունենա Նորայր Քարտաշյանի և Մենուա խմբի «Ծիրանի ծառ» խորագրով համերգը։
«Մենուա» խումբը հիմնադրվել է 2015թ.-ին, նպատակ ունենալով ներկայացնել հայկական գործիքային երաժշտության ավանդույթները՝ պրոֆեսիոնալ մեկնաբանությամբ։
Խմբի նվագացանկում ներառված են ինչպես հայկական ֆոլկլորային, այնպես էլ խմբի հիմնադիր Նորայր Քարտաշյանի ստեղծագործությունները։
«Մենուա»-ն ներկայացնում է հայկական փողային նվագարանների հինգ ընտանիք՝ դուդուկ, բլուլ, շվի, պարկապզուկ և զուռնա։
«Մենուա» խմբի կազմում հանդես են գալիս Նորայր Քարտաշյանը (փողային նվագարաններ), Գրիգոր Դավթյանը (հարվածային նվագարաններ), Արթուր Մկրտումյանը (փողային նվագարաններ), Էդգար Պետրոսյանը (փողային նվագարաններ), Գրիգոր Քարտաշյանը (փողային նվագարաններ), Լևոն Առաքելյանը (թավջութակ)։