16067 դիտում
23:22 20-05-2019
Վերաքննիչ դատարանն արձագանքել է Վազգեն Ռշտունու մասին հայտարարություններին
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Վազգեն Ռշտունու վերաբերյալ մամուլում արված հրապարակումների մասին աշխատակազմը հայտարարություն է տարածել, որում ասվում է․
«ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Վազգեն Ռշտունու անվան հետ կապված տարածվող ցանկացած տեղեկատվություն ՀԵՐՅՈՒՐԱՆՔ Է և ՍՈւՏ։ Դատավորի պաշտոնը ստանձնելու օրվանից ի վեր նա ներկայացրել է իր գույքի և եկամուտների հայտարարագրերը՝ բացեք, տեսեք։ Ավելին՝ օրեր առաջ ներկայացրել է նաև 2018 թվականի հայտարարագիրը։ Իսկ 2018 թվականի հայտարարագիրը ձեր կողմից չնշելն ուղղակի ապացուցում է այն, որ զրպարտող այս տեղեկություններ տարածելուն պատրաստվել եք նախապես՝ դեռ օրեր առաջ՝ նպատակ հետապնդելով վարկաբեկել նրան։
Վազգեն Ռշտունին ինքն է մշտապես պայքարել կոռուպցիայի դեմ, իր օրինական աշխատանքով ու կամքի ուժով միշտ ապացուցել է, որ անաչառ և արդար դատավոր է, ում աշխատանքի միակ ուղենիշը մարդու իրավունքներն են և ՀՀ Սահմանադրությունն ու օրենքները։ Կոռումպացված դատավորների այլ տեղ փնտրեք, իսկ հասարակությանն ապակողմնորոշելուց առաջ լավ տեղեկացեք ում մասին ինչ եք տարածում։ Չհամարձակվե՛ք ձեր կեղտոտ գրառումներով արատավորել նրա անունը։ Բոլորդ պատասխանատվության եք ենթարկվելու ձեր զրպարտող հայտարարությունների համար»։
Նմանատիպ նյութեր
4803 դիտում
22:13 17-11-2021
Վազգեն Ռշտունու նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել՝ ՀՀ արդարադատության նախարարության կողմից. «Փաստինֆո»
2367 դիտում
20:53 14-01-2022
Վազգեն Ռշտունու շահերը ԲԴԽ-ում կներկայացնի Սիրանուշ Սահակյանը