211652_close_icon
views-count104634 դիտում article-date 15:35 28-02-2022

Տեսախցիկն արձանագրել է Երևանում մահվան ելքով վրաերթի պահը, երբ հետիոտնը տեղում մահանում է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

SHAMSHYAN.com-ը ներկայացնում է տեսախցիկի կողմից արձանագրված տեսանյութը, թե ինչպես է փետրվարի 26-ին Երևանում՝ Շիրազի փողոցում, տեղի ունեցել մահվան ելքով վրաերթը, երբ հետիոտնը փողոցի չթույլատրելի հատվածով անցնելիս վրաերթի է ենթարկվում Mercedes-ի կողմից և տեղում մահանում։

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, փետրվարի 26-ին մահվան ելքով վրաերթ էր տեղի ունեցել Երևանում։

Ժամը 11։40-ի սահմաններում Շիրազի փողոցում՝ SPC բենզալցակայանի դիմաց, Երևանի բնակիչ՝ 35-ամյա  Բեգլար Սահակյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով վրաերթի էր ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող տղամարդ հետիոտնի։ 

Վարորդը փախուստի չէր դիմել, փորձել էր բենզալցակայանի աշխատակիցների հետ օգնություն ցուցաբերել վրաերթի ենթարկվածին, և օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբն արձանագրել էր նրա մահը։

Օպերատիվորեն ժամանել էին ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Գեղամ Եփրեմյանի գլխավորությամբ։ 

Տեղում ուժեղացված ծառայություն էին կատարել նույն վաշտի պարեկներ Արթուր Հակոբյանն ու Գարիկ Վարոսյանը, որպեսզի խցանում տեղի չունենար, ինչը պարեկներին հաջողվել էր, և երթևեկությունը կարգավորվել էր։ 

Օպերատիվորեն ժամանել էին նաև ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները։

Դեպքի մասին պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել էին Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել էր  քննչական խումբը՝ բաժնի պետի տեղակալ Սամվել Սամվելյանի, հատկապես կարևոր գործերով ավագ Մանվել Մուրադյանի  և հատկապես կարևոր գործերով քննիչ Հովհաննես Մարգարյանի գլխավորությամբ։

Մինչ քննիչները դեպքի վայրի զննություն էին կատարում, պարեկները՝ գումարտակի հրամանատար Գ. Առաքելյանի, վաշտի հրամանատար Գ. Եփրեմյանի գլխավորությամբ օպերատիվ տվյալներով պարզել էին մահացածի ինքնությունը. նա Երևան քաղաքի բնակիչ, 74-ամյա Ժորա Գրիգորյանն էր։ 

Պարեկները հայտնաբերել էին նաև Opel մակնիշի ավտոմեքենա, որը վրաերթի ենթարկվածինն էր, ով վերգենտյա անցումից մոտ 400 մետր ներքև կայանել էր ավտոմեքենան և չթույլատրելի հատվածով փորձել անցնել փողոցը։

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 0+
0+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր