211652_close_icon
views-count41646 դիտում article-date 18:11 01-10-2015

Տեսախցիկն արձանագրել է Քուչակ գյուղում Lexus-ի վարորդի կողմից կատարված` Հարսանյաց սրահի տնօրենի մահվան ելքով վրաերթի պահը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ` սեպտեմբերի 30-ին, ոստիկանության Ապարանի բաժին է մեղայականով ներկայացել Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղի բնակիչ, 35-ամյա Արամ Խաչատրյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս ոստիկաններին և Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Բենիկ Սարգսյանին հայտնել է, որ իր վարած Lexus մակնիշի 34 ԼV 957 համարանիշի ավտտոմեքենայով սեպտեմբերի 28-ին Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Քուչակ գյուղի վարչական տարածքում վրաերթի է ենթարկել հետիոտնին և թողնելով` հեռացել դեպքի վայրից: Վրաերթի ենթարկված, Քուչակ գյուղի բնակիչ, 49-ամյա Գուրգեն Սահակյանը տեղում մահացել էր: Դեպքի վայր էր ժամանել ոստիկանության Ապարանի բաժնի օպերատիվ խումբը` Ապարանի ոստիկանապետ Աշոտ Խաչատրյանի գլխավորությամբ: Ժամանել էին նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները` վաշտի հրամանատար Արմեն Կարապետյանի և դասակի հրամանատար Արմեն Պողոսյանի գլխավորությամբ: Նույն օրը Արագածոտնի մարզային քննչական վարչության պետ Մարատ Դուրյանի կարգադրությամբ հարուցվել է քրեական գործ` ՀՀ. Քր. օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) և 244 հոդվածի (ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքի վայրը լքելը) հատկանիշներով : Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վրաերթից հետո ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրում հայտնաբերել էին նաև Lexus մակնիշի ավտոեքենայի կոտրված մասեր, որով էլ հնարավար է եղել պարզել փախուստի դիմած ավտոմեքենայի համարանիշը: Գ. Շամշյանի տեղեկություններով` վրաերթը տեղի է ունեցել Ա. Խաչատրյանի կողմից դեպի Ապարան ընթանալիս, ով վրաերթից հետո ավտոմեքենայով շրջադարձ է կատարել դեպի գետնին ընկած Գ. Սահակյանը, իջել է ավտոմեքենայից, մոտեցել է վրաերթի ենթարկվածին և տեսնելով, որ նա մահացել է` Lexus -ով հեռացել է դեպքի վայրից: Դեպքի վայրում են եղել նաև մի քանի ականատես քաղաքացիներ, սակայն չգիտես ինչու, վերջիններս դեպքի վայր ժամանած ոստիիկաններին և քննիչներին հայտնել են, թե իրենք չեն տեսել` ինչ մակնիշի և համարանիշի ավտոմեքենա է վրաերթ կատարել, մինդեռ, ըստ ֆոտոլրագրողի` այդ ամենը տեսանկարահանվել է փողոցում տեղադրված տեսախցիկով: Գ. Շամշյանի տեղեկություններով` վրաերթի ենթարկվածը Քուչակ գյուղում Հարսանյաց հանդիսությունների սրահի տնօրենն էր: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 23+
23+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր