211652_close_icon
views-count18236 դիտում article-date 11:47 28-02-2022

Խոշոր հրդեհ՝ Երևանում. Nissan-ում առաջացած կրակը տեսանելի էր մի քանի հարյուր մետրից, օպերատիվ են գործել պարեկները, որպեսզի հրշեջները կարողանան առանց խոչընդոտի աշխատել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ փետրվարի 28-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 04։00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արամ Խաչատրյան փողոցի թիվ 31 շենքի մոտակայքում ավտոմեքենա է այրվում։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրդեհի վայր են ժամանել ԱԻն ՓԾ թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել 33-ամյա Արմենուհի Հովհաննիսյանին պատկանող Nissan Tiida մակնիշի ավտոմեքենայում։

Մինչ հրշեջների ժամանումը, քաղաքացիներն իրենց ուժերով են փորձել մարել կրակը, սակայն այն շատ արագ է տարածվել, և հրշեջների՝ կրակը մարելուց հետո ավտոմեքենան դարձել է ոչ շահագործելի։

Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ։

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել պարեկները, որպեսզի հրշեջները կարողանան առանց խոչընդոտի աշխատեն։ 

ԱԻՆ ՓԾ հրդեհային անվտանգությունում նյութեր են նախապատրաստվում՝ պարզելու համար ավտոմեքենայում առաջացած հրդեհի պատճառը։ 

Լուսանկարները և տեսանյութը՝ Կարեն Գրիգորյանի 

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր