48341 դիտում
10:34 28-02-2022
Երևանում «Կամուրջի Հակոբ» մականվամբ հայտնի գործարարի Bentley-ի առևանգման փաստով հարուցվել է քրեական գործ, ավտոմեքենան դեռևս չի հայտնաբերվել
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննական բաժանմունքի հետաքննիչ կողմից ՀՀ քր.օր-ի 177 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի (գողությունը, որը կատարվել է խոշոր չափերով) հատկանիշով հարուցվել է քրեական գործ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է փետրվարի 11-ին Երևանում հայտնի գործարար, 51-ամյա Հակոբ Սաֆարյանին պատկանող Bentley Continental մակնիշի ավտոմեքենան Տիգրան Մեծի պողոտայից փախցնելու փաստով։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հետաքննիչի կողմից հարուցված քրեական գործը փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին։
Ավելի վաղ հայտնել էինք, որ SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ փետրվարի 11-ին ավտոմեքենայի փախցնելու դեպք էր տեղի ունեցել Երևանում:
Ժամը 14:00-ի սահմաններում ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ էր ստացվել Երևանի բնակիչ Արմեն Հակոբյանից, ով հայտնել էր, որ նույն օրը՝ ժամը 09:00-ից 10 :00-ն ընկած ժամանակահատվածում Տիգրան Մեծի պողոտայի 40/5 հասցեի մոտից փախցրել են Bentley Continental մակնիշի ավտոմեքենան:
Նշված վայր էին ժամանել ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Գասպարյանի գլխավորությամբ:
Տեղում պարզվել էր, որ անհայտ անձը նշված հասցեից փախցրել է Երևանի բնակիչ՝ 51-ամյա Հակոբ Սաֆարյանին պատկանող Bentley Continental մակնիշի ավտոմեքենան:
Փաստի առթիվ ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր էին նախապատրաստվում: Ոստիկանությունը ձեռնարկում էր անհրաժեշտ միջոցառումներ՝ հանցագործությունը կատարած անձի ինքնությունը պարզելու, նրան և փախցրած ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Bentley-ն պատկանում է Երևանում հայտնի «Կամուրջ» արագ սննդի կետի սեփականատեր, «Սերոբ» ՍՊԸ-ի տնօրեն Հ. Սաֆարյանին, ով հանրությանն ավելի շատ հայտնի է «Կամուրջի Հակոբ» մականվամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր
904 դիտում
18:51 02-08-2023
Արցախի Հանրապետության քաղաքացու առևանգման փաստով քրեական գործ է հարուցվել