211652_close_icon
views-count1979 դիտում article-date 20:03 24-02-2022

ՈւԵՖԱ-ն դատապարտել է Ռուսաստանին. Պատրաստ ենք օգնության ձեռք մեկնել ուկրաինացի ժողովրդին

ՈւԵՖԱ-ն հանդես է եկել հայտարարությամբ՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ռազմական հակամարտության վերաբերյալ։

«ՈւԵՖԱ-ն կիսում է միջազգային հանրության լուրջ մտահոգությունը Եվրոպայում անվտանգության իրավիճակի վերաբերյալ և խստորեն դատապարտում է Ռուսաստանի կողմից շարունակվող ռազմական միջամտությունն Ուկրաինա։

Որպես եվրոպական ֆուտբոլի կառավարող մարմին՝ ՈՒԵՖԱ-ն աշխատում է զարգացնել և առաջ մղել ֆուտբոլը ընդհանուր եվրոպական արժեքներին համապատասխան, ինչպիսիք են խաղաղությունը և մարդու իրավունքների նկատմամբ հարգանքը, Օլիմպիական խարտիայի ոգով: Մենք վճռական ենք մնում ուկրաինական ֆուտբոլային հանրության հետ համերաշխ լինելու հարցում և պատրաստ ենք ձեռք մեկնել ուկրաինացի ժողովրդին։

Մենք այս իրավիճակին վերաբերվում ենք մեծագույն լրջությամբ և հրատապությամբ։ Որոշումները կկայացնի ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեն և կհայտարարի վաղը»,- ասված է հաղորդագրությունում:

Նմանատիպ նյութեր