211652_close_icon
views-count784 դիտում article-date 13:26 17-04-2015

ԱՄՆ Պետդեպը դատապարտել է ուկրաինացի լրագրողի և նախկին պատգամավորի սպանությունները

«Մենք դատապարտում ենք ուկրաինացի լրագրողի և Ռեգիոնների կուսակցությունից նախկին պատգամավորի սպանությունները և կոչ ենք անում այդ հանցագործությունների առնչությամբ թափանցիկ հետաքննություն անցկացնել, ինչի մասին արդեն ասել է նախագահ Պորոշենկոն»,- ինչպես հայտնում է «gazeta.ru»-ն, այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Մարի Հարֆը` ընդգծելով, որ Ուկրաինայում լրագրող Օլես Բուզինայի և Գերագույն Ռադայի նախկին պատգամավոր Օլեգ Կալաշնիկովի սպանությունների հետաքննությունը պետք է անաչառ անցկացվի:

Նմանատիպ նյութեր