2253 դիտում
09:37 24-02-2022
Վանաձոր համայնքը դեռ ղեկավար չունի. ով է զբաղվում քաղաքի կառավարչական հարցերով. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նախորդ տարվա դեկտեմբերի 5-ից հետո Վանաձոր համայնքը դեռ ղեկավար չունի: Հիշեցնենք՝ Մամիկոն Ասլանյանի գլխավորած «Մամիկոն Ասլանյան» դաշինքը հաղթանակ էր տարել դեկտեմբերի 5-ին Վանաձորում կայացած ՏԻՄ ընտրություններում: Իշխանությունները չեն հաշտվում Վանաձորում ընտրված «Մամիկոն Ասլանյան» դաշինքի թեկնածու, գործող քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի հաղթանակի հետ: Այժմ Մամիկոն Ասլանյանը կալանավորված է:
Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանից «Ժողովուրդ» օրաթերթը հետաքրքրվեց, թե ով է զբաղվում քաղաքի կառավարչական հարցերով: Մեր հարցին ի պատասխան՝ Խաչատրյանն ասաց. «Այս պահին Վանաձոր համայնքը ղեկավարվում է աշխատակազմի քարտուղարի կողմից: Հիմա դատական գործընթացի մեջ է, «Լուսավոր Հայաստան» կուսակցության մանդատի հարցն է քննարկվում, չեմ կարող ասել, թե ինչ ժամկետներում վճիռ կկայացնեն: Բայց նշեմ, որ աղբահանության, լուսացույցների, քաղաքացիների սպասարկման հետ կապված խնդիր չունենք: Իհարկե, կան որոշակի տեխնիկական խնդիրներ, բայց ասել, որ խնդիր չկա, այդպես չէ: Իմ նշած աշխատավարձերի մասով եւս խնդիր չունենք: Հուսով ենք, որ մոտ ապագայում դատական գործընթացը կավարտվի, եւ կընտրվի քաղաքապետ, եւ բնականոն հունով կկառավարվի քաղաքը, բայց այս պահին լուրջ խնդիրներ չունենք»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1399 դիտում
08:31 24-12-2024
Չալաբյանի դեմ ցուցմունք տված անձը հիմա էլ իշխանության թեզերի տարածման «մասսովկա» է ապահովում. «Փաստ»
1987 դիտում
07:40 24-12-2024
Հանգստյան «ավելորդ» օրերին դեմ էին, բայց ուզում են... 10 աշխատանքային օր կրճատել. «Փաստ»
1783 դիտում
12:30 22-12-2024
Դավիթ Խուդաթյանը շնորհավորել է Էներգետիկի օրվա կապակցությամբ