Աշխատավարձերի ու հավելավճարների գումարի մի մասը կհատկացվի կառավարչական ծախսերի
Կառավարությունն այսօրվա նիստում ընդունած որոշմամբ՝ փոփոխություններ է կատարել «ՀՀ 2019 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» որոշման հավելվածներում:
Հայաստանի պետական հատվածի արդիականացման 3-րդ ծրագրի բնականոն իրականացումն ապահովելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել առաջին եռամսյակում կատարել ՀՀ վարչապետի աշխատակազմի կողմից իրականացվող «Պետական հատվածի արդիականացման ծրագիր», «Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող Պետական հատվածի արդիականացման երրորդ ծրագիր» միջոցառման ներքին հոդվածային վերաբաշխում:
Ըստ այդմ, առաջին եռամսյակում վարկային միջոցներից կնվազեցվի 1,49 մլն դրամ և համաֆինանսավորումից՝ 542 հազար դրամ «Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ» և նույնքան չափով կավելացվի «Կառավարչական ծառայություններ» հոդվածին։