211652_close_icon
views-count25046 դիտում article-date 22:24 23-02-2022

Խոշոր ավտովթար Երևանում. 21-ամյա վարորդը Nissan-ով Հյուսիս-Հարավ ճանապարհին բախվել է բետոնե արգելապատնեշներին և հայտնվել մայթին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ փետրվարի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:30-ի սահմաններում Երևանի բնակիչ,  21-ամյա Արմեն Եղիազարյանը իր վարած NIssan Bluebird մակնիշի ավտոմեքենայով Սիլիկյան թաղամասից դեպի  Հյուսիս-Հարավ նոր կառուցված ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհի բաժանարար բետոնե պաշտպանիչ հատվածին և հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան:

Օպերատիվորեն  ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի գլխավորությամբ;

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Գոռ Խալաթյանն ու Ռաֆիկ Գյուլնազարյանը:

Փաստի առթիվ պարեկային ծառայությունում նյութեր են նախապատրաստվում:

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է սթափ:

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները՝  Յուրա Գաբրիելյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 29+
29+

Նմանատիպ նյութեր