Լեհաստանը ցանկանում է Ռուսաստանի հետ անցումային խաղը տեղափոխել չեզոք դաշտ
Լեհաստանը հույս ունի, որ Ռուսաստանի հավաքականի հետ անցումային խաղը կտեղափոխվի չեզոք դաշտ:
Այս մասին հայտնել է Լեհաստանի սպորտի նախարար Կամիլ Բորտնիչուկը: Նա մտահոգություն է հայտնել Ռուսաստանում լեհ ֆուտբոլիստների անվտանգության համար՝ Դոնեցկի և Լուգանսկի անկախության ճանաչումից հետո:
«Մենք կփորձենք այդ խաղն անցկացնել առնվազն չեզոք գոտում: Եթե այն չընդունվի, կմտածենք, թե ինչ անել:
Կարծում եմ, որ այս իրավիճակում լեհ մարզիկները չպետք է Ռուսաստան գնան, բայց դա իմ անձնական կարծիքն է», հայտարարել է Բորտնիչուկը:
Բացի այդ, Լեհաստանի ֆուտբոլային միությունը ոչ պաշտոնապես խորհրդակցել է ՈւԵՖԱ-ի հետ՝ Ռուսաստանից խաղը տեղափոխելու հարցի շուրջ:
Լեհաստանի ֆուտբոլային միությունը մտադիր է ՈւԵՖԱ-ին և ՖԻՖԱ-ին պաշտոնական նամակ հղել, որտեղ մտահոգություն կհայտնի ստեղծված իրավիճակի վերաբերյալ:
2022թ. աշխարհի առաջնության ուղեգրի համար Ռուսաստանի և Լեհաստանի հավաքականների միջև պետք է կայանա մարտի 24-ին՝ Մոսկվայում: Հաղթողը կհանդիպի Շվեդիա-Չեխիա զույգի հաղթողի հետ: