Ռուսաստանում առաջարկում են ՄԱԿ-ի գրասենյակը տեղափոխել մեկ այլ՝ չեզոք երկիր
Ռուսաստանի «Թոշակառուների կուսակցություն՝ հանուն արդարության» նախագահ, ՌԴ Պետդումայի պատգամավոր Իգոր Զոտովը նամակ է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունին, որում առաջարկում է ՄԱԿ-ի գլխավոր շտաբը Նյու Յորքից տեղափոխել այլ՝ չեզոք երկիր, օրինակ՝ Շվեյցարիա, փոխանցում է «Իզվեստիա» թերթը:
Նրա խոսքով՝ ՄԱԿ-ը պետք է լինի «գերագույն հարթակի գերագույն մրցավարը», այլ ոչ «ազդեցության գործիք՝ ԱՄՆ-ի ձեռքում»:
«Այն թույլ կտա պետություններին այլ կերպ նայել ՄԱԿ-ի գրասենյակի վրա և հերթական անգամ կարդիականացնի կազմակերպությունում հիմնարար բարեփոխումների հարցը»,-նշել է Զոտովը՝ և հավելել, որ Վաշինգտոնը մուտքի արտոնագրերի միջոցով ազդում է ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի նիստին այս կամ այն երկրի ոչ ցանկալի ներկայացուցչի ներկայության փաստի վրա: