211652_close_icon
views-count2240 դիտում article-date 22:11 21-02-2022

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն այցելել է Լեռնակերտի մշակույթի տանը տեղակայված գրադարան

Աշխատանքային գործունեության 100 օրերի ասուլիսի ավարտին Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն այցելել է Լեռնակերտի մշակույթի տանը տեղակայված գրադարան, ծանոթացել պայմաններին, աշխատակիցներին շնորհավորել այսօր նշվող «Մայրենի լեզվի միջազգային օրվա» առթիվ։ Համայնքում ընթերցանության նկատմամբ հետաքրքրությունը բարձրացնելու և գիրք նվիրելու օրվա խորհրդով՝ Նազելի Բաղդասարյանը Շիրակի մարզպետարանի կողմից տարբեր ժանրերի գեղարվեստական գրականություն է նվիրել գրադարանին, անձամբ իր անունից էլ՝ գրադարանին է հանձնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեղինակած «Երկրի հակառակ կողմը» գիրքը։ 

Նշենք, որ Լեռնակերտ բնակավայրի մշակույթի տան հիմնանորոգման աշխատանքներն իրականացվել են տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրի շրջանակներում, որի արդյունքում կատարվել են մշակույթի տան շենքի ամրակայման, ներքին հարդարման, ջեռուցման համակարգի անցկացման աշխատանքներ։ Ընդհանուր առմամբ պետական բյուջեից ծախսվել է 9 մլն 840 հազար դրամ գումար,  համայնքային բյուջեից՝ 10 մլն 923 հազար: 

Մարզպետն այցելել է նաև Լեռնակերտ բնակավայի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցի, որը Հայաստանի վաղ քրիստոնեական շրջանի կառույցներից է։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր