211652_close_icon
views-count1532 դիտում article-date 19:34 19-02-2022

Արայիկ Հարությունյանն ընդունել է «Ի պաշտպանություն Արցախի» նախաձեռնության անդամներին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 19-ին ընդունել է «Ի պաշտպանություն Արցախի» հասարակական նախաձեռնության անդամներին: Այս մասին հայտնում են ԱՀ նախագահի աշխատակազմից:

նախաձեռնության նպատակները՝ երկրի ղեկավարը նախ արժևորել է օրվա խորհուրդը և շնորհավորել հանդիպման մասնակիցներին Գրքի տոնի առթիվ, ապա անդրադարձել այն մարտահրավերներին, որոնք ծառացած են Արցախի և Մայր Հայրենիքի առջև: Նախագահի խոսքով՝ դրանց դիմակայելու համար առաջին հերթին անհրաժեշտ է միավորել համայն հայության ներուժն ու ջանքերը։

Այդ համատեքստում Արայիկ Հարությունյանը բարձր է գնահատել տարբեր գործիչների՝ մեկ հարթակում ի պաշտպանություն Արցախի հանդես գալու նախաձեռնությունը, ընդգծել, որ հատկապես հետպատերազմյան ծանր խնդիրների հաղթահարման համար մեծ է հայկական տարբեր շրջանակների աջակցության անհրաժեշտությունը։

Նախաձեռնության հեղինակները Նախագահին են ներկայացրել առաջիկա անելիքները, ինչպես նաև տեղեկացրել, որ ազգային շահերի պաշտպանության գործընթացի մեկնարկը տրվելու է Արցախ կատարած այցն ամփոփող հայտարարությամբ։

Հանդիպման ընթացքում նախագահ Հարությունյանը պատասխանել է նաև ներկաներին հուզող հարցերին․ ծավալվել է շահագրգիռ քննարկում:

Նմանատիպ նյութեր