Սրբազան հոր առաջադրումը բացարձակապես չի հակասում Սահմանադրությանը. Գեւորգ Դանիելյան. News.am
Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր, արդարադատության նախկին նախարար, Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու Գերագույն հոգևոր խորհրդի անդամ Գեւորգ Դանիելյանը պատասխանել է NEWS.am լրատվական-գործակալության հարցերին՝ կապված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ հոգևոր դասից Հանրապետության նախագահ առաջադրելու տեսակետի հետ։
Ստորեւ ներկայացնում ենք հարցազրույցը՝
Իրատեսական համարո՞ւմ եք ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գաղափարը՝ Մայր Աթոռի Սրբազան հայրերից մեկին առաջադրել որպես Հանրապետության նախագահի թեկնածու։
Նախ, կխնդրեի իմ դատողությունները դիտարկել ոչ թե որպես Գերագույն հոգևոր խորհրդի անդամի, այլ իրավագետի դիրքորոշում, քանզի այս իրավիճակում առնվազն հարիր չէ անդրադառնալ մի հարցադրման, որի շուրջ անգամ քննարկումներ չեն ընթացել:
Գաղափարը լավ օրից չի ծնվել։ Երկիրը հայտնվել է համատարած ճգնաժամի մեջ, որպիսի պարագայում ստանդարտ լուծումները, մեղմ ասած, պիտանի չեն, ուստի կարծում եմ՝ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը խնդրին անդրադարձել է հենց այս ասպեկտով: Իրատեսակա՞ն է, արդյոք, որպեսզի Հանրապետության նախագահի թեկնածուն լիներ Գերաշնորհ Սրբազան Հայրերից: Այս հարցին պատասխանելիս, կկամենայի ընդգծել, որ իմ սուբյեկտիվ կարծիքով՝ դա կլիներ ստեղծված վիճակին խիստ համահունչ, խորիմաստ, ազգանպաստ լուծում, սակայն, ցավոք, այն իրատեսական չէ, արդեն իսկ ընթացող զարգացումներն են դրա մասին վկայում: Իշխող քաղաքական ուժը իր էությամբ ի զորու չէ այդպիսի նախաձեռնության, իսկ սպասարկող քարոզիչները աճապարեցին հակադարձել՝ անհարկի ու անհիմն հեռու գնացող դիտարկումներով: Եվ արատավոր «ավանդույթին» հարազատ, մեծ մասը մի պահ մոռացավ վերջերս կյանքի կոչված «ծանր վիրավորանքի» քրեականացման մասին, թեպետ՝ ամիսներ շարունակ իրենք էին «պայքարում» հայհոյախոսության դեմ: Հավանաբար, վստահ են, որ այդ հոդվածը իրենց չի վերաբերում, դրա վեկտորը բոլորովին այլ է:
Ցավալի է, երբ հայ մարդուն ավելի շատ մտահոգում և ծայրաստիճան հունից հանում է ոչ այնքան Երկրի ծանր վիճակը, ռազմագերիների թնջուկը, հետպատերազմյան շրջանում թշնամու կողմից շարունակվող ագրեսիան, մեր Երկրի ղեկավարության ու ազգի նկատմամբ ցինիզմի հասնող Ալիևի հանցավոր պահվածքը, որքան քաղաքական գործչի կողմից պարզապես իրավիճակին համահունչ կարծիք հայտնելը: Ընդ որում, այսպես կոչված, կրոնապետության վերաբերյալ միահամուռ տեսակետերը հիմնազուրկ են, հեռու տարրական սահմանադրականության ընկալումներից:
Համաձայն «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» օրենքի հոդված 17–ի՝ եկեղեցին անջատված է պետությունից, և արգելվում է եկեղեցու մասնակցությունը պետական կառավարմանը։ Նման պարագայում Սրբազան հոր առաջադրումը չի հակասո՞ւմ այս հոդվածին։
Բացարձակապես չի հակասում, իսկ Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու և պետության հարաբերությունների մասին դատողություններ անելիս, հարկ է ելակետ ընդունել Սահմանադրության առնվազն երկու հոդված՝ 17-ը և 18-ը:
Մանրամասն՝ սկզբնաբյուր կայքում։