2564 դիտում
20:37 21-10-2016
1548 հոդվածը հակասում է Սահմանադրությանը. Տիգրան Եգորյան
Մի շարք իրավապաշտպան կազմակերպություններ ԱԺ-ից պահանջում են անհապաղ շրջանառությունից հանել Կառավարության առաջարկած՝ ՀՀ քրեական օրենսգրքում որպես լրացում ներկայացված 1548 հոդվածը, որով՝ «Այլ անձի փոխարեն քվեարկելու վերաբերյալ սուտ հայտարարություն տալը կամ կեղծ ստորագրությամբ հայտարարություն (ոչ հայտարարատուի կողմից կամ մտացածին անձի անունից ստորագրված հայտարարություն) դիմումին կից ներկայացնելը նախատեսում է քրեական պատասխանատվություն»:
«Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ ավագ իրավախորհրդատու Տիգրան Եգորյանն այսօր «Հոդված 3» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ նշյալ հոդվածը հակասում է Սահմանադրությանը:
«Որևէ մեկը չի կարող բացահայտել՝ ինչպե՞ս պետք է կանոնակարգի իր վարքագիծը, որ չենթարկվի քրեական պատասխանատվության՝ իրեն հայտնի տեղեկությունները հրապարակելու համար: Սա չափազանց մեծ անորոշություն է, որը կիրառվելու է որպես «մահակ»՝ անձանց ահաբեկման մեջ պահելու նպատակով, որպեսզի ոչ մեկ չհամարձակվի ներկայացնի այլ անձանց փոխարեն քվեարկելու հայտարարություններ»,- նկատեց Տիգրան Եգորյանը:
Նմանատիպ նյութեր
2560 դիտում
08:28 13-10-2015
Գագիկ Ծառուկյանի առնվազն հրապարակային գործունեությունն ամբողջությամբ հակասում է ՀՀ Սահմանադրությանը. «Ժողովուրդ»
2326 դիտում
22:10 30-11-2019
Գոհար Մելոյան. Ընտանիքում բռնության կանխարգելման» օրենքի նախագիծը հակասում է Սահմանադրությանը
Այս բաժնից
520 դիտում
18:19 23-01-2025
Սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Ռուբեն Վարդանյանի փաստաբան
946 դիտում
18:06 23-01-2025
Կոտայքի մարզում գույքագրվել են սննդամթերքի անվտանգության ոլորտում առկա խնդիրները
838 դիտում
16:39 23-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկի մի հատվածի երթևեկությունը