2527 դիտում
08:28 13-10-2015
Գագիկ Ծառուկյանի առնվազն հրապարակային գործունեությունն ամբողջությամբ հակասում է ՀՀ Սահմանադրությանը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վերջին մեկ ամսում ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առնվազն հրապարակային գործունեությունն ամբողջությամբ հակասում է ՀՀ Սահմանադրությանը: Իսկ ինչով է նա զբաղված այս ընթացքում. կառավարում է իրեն պատկանող ձեռնարկությունների գործունեությունը՝ խաղող է մթերում, խաղողագործների հետ է բանակցում, այլ կերպ ասած` զբաղված է ձեռնարկատիրությամբ:
Իհարկե, ՀՀ Սահմանադրությունից անտեղյակ մարդը կարող է հարցնել՝ իսկ ինչ վատ բան կա, նա անձամբ է զբաղվում իրեն պատկանող ձեռնարկությունների գործունեության կառավարմամբ: Վատ բան իսկապես չկա, ուղղակի նրա արարքները հակասում են ՀՀ Սահմանադրության 65-րդ հոդվածին, որը սահմանում է. «Պատգամավորը չի կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, զբաղեցնել պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում կամ առեւտրային կազմակերպություններում, կատարել այլ վճարովի աշխատանք՝ բացի գիտական, մանկավարժական եւ ստեղծագործական աշխատանքից»:
Իհարկե, բացառված չէ, որ Գագիկ Ծառուկյանը մոռացել է իր պատգամավոր լինելու մասին եւ ամբողջությամբ տրվել ապաքաղաքական գործունեությանը, քանի որ տարիներով ԱԺ չի գնում: Բայց ողջ խնդիրն այն է, որ Ծառուկյանի կողմից իր պատգամավորական մանդատը վայր չդնելու եւ այդ քաղաքական կարգավիճակը պահելու արդյունքում կոպտորեն խախտվում է ՀՀ Սահմանադրությունը: Ծառուկյանը կարող է վայր դնել պատգամավորական մանդատը եւ հանգիստ զբաղվել իր ձեռնարկատիրական գործունեությամբ, որքան սիրտն ուզում է: Թե չէ սիրուն չէ, որ մի կողմից Սահմանադրություն են բարեփոխում, մյուս կողմից՝ ակնհայտորեն խախտում այն»:
Նմանատիպ նյութեր
2516 դիտում
20:37 21-10-2016
1548 հոդվածը հակասում է Սահմանադրությանը. Տիգրան Եգորյան
2284 դիտում
22:10 30-11-2019
Գոհար Մելոյան. Ընտանիքում բռնության կանխարգելման» օրենքի նախագիծը հակասում է Սահմանադրությանը
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3238 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2251 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը