211652_close_icon
views-count3866 դիտում article-date 21:52 17-02-2022

Արցախցիները մի քանի ժամ փակել էին ադրբեջանցիների շարասյան ճանապարհը․ մանրամասներ. Sputnik Արմենիա

Մարտակերտի Մազավուզ գյուղի մոտ Արցախի բնակիչներն այսօր մի քանի ժամ շարունակ փակ են պահել Քարվաճառ տանող ճանապարհը, ինչի հետևանքով ադրբեջանական ռազմական շարասյունը ստիպված է եղել հետ գնալ եկած ճանապարհով։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Արցախի Ազգային ժողովի պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։

«Ադրբեջանցիները ավտոմատներ են թափահարում ու գոռգոռում։ Այդպես են պահում իրենց, քաղաքակրթությունից հեռու են․․․ Բնականաբար, մարդկանց համբերության բաժակը լցվում է։ Հատկապես, երբ քաղաքացիները տեսնում են, որ իշխանությունները ոչինչ չեն անում, իրենք են սկսում հակադրվել», - ասաց պատգամավորը։

Ըստ Հակոբյանի՝ վերջին կաթիլը արցախցիների համար եղել է այն, որ փետրվարի 15-ին ադրբեջանցիների կրակոցից Մազավուզ գյուղի մոտակա դիրքում վիրավորվել է ժամկետային զինծառայող Խաչատուր Խաչատրյանը։

«Քաղաքացիները իրենց քայլով փորձում են ստիպել ադրբեջանցիներին պահպանել եռակողմ հայտարարությունների կետերը, գոնե հարգեն իրենց նախագահի ստորագրությունը», - ասաց պատգամավորը։

Մանրամասներն՝  այստեղ

Նմանատիպ նյութեր