211652_close_icon

Արտառոց դեպք՝ Լոռու մարզում․ երեխաները փակել են հարսանիքի շարասյան ճանապարհը, այնուհետև գումարը կիսելու հարցի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ նրանցից մեկը մյուսի թիկունքին դանակով հարվածել է․ կա վիրավոր

views-count4576 դիտում article-date 15:38 07-08-2025
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով օգոստոսի 3-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 15։45-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Թումանյանի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ սուր կտրող-ծակող գործիքով հարված ստանալու հետևանքով «աջ թիկունքի շրջանի ծակած վերք» ախտորոշմամբ «Ալավերդի» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի երեխա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Արտակ Գուրջանյանի գլխավորությամբ, պարզել են, որ վիրավորը Լոռու մարզի բնակիչ 12-ամյա Ա․ Հ․-ն է։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողներին Ա․ Հ․-ն հայտնել է, որ օգոստոսի 3-ին՝ ժամը 13։00-ի սահմաններում, Ալավերդի քաղաքի Սանահին Սարահարթ թաղամասում գտնվող «Էլլադա» ռեստորանային համալիրի հարևանությամբ, ավանդույթի համաձայն հարսանեկան միջոցառման ժամանակ ավտոմեքենաների շարասյան ճանապարհը պարանով փակելու, գումար վերցնելու և գումարը միմյանց միջև բաժանելու հարցի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում համաքաղաքացի 13-ամյա Ռ․ Մ․-ն թիկունքից դանակով մեկ անգամ հարվածել է իր մեջքին՝ պատճառելով մարմնական վնասվածք, ինչից հետո հանցագործության գործիք դանակը նետել է հարևանությամբ գտնվող աղբարկղի ուղղությամբ։

Դեպքի փաստով ոստիկանության Թումանյանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր