6081 դիտում
13:16 19-01-2021
Ադրբեջանական շարասյան ճանապարհը փակած մարտակերտցիները դադարեցրել են ակցիան. նոր մանրամասներ
Արցախի Մարտակերտի շրջանի Դրմբոն գյուղի բնակիչները հունվարի 18-ին փակել են ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Քարվաճառ մեկնող ադրբեջանական շարասյան ճանապարհը: Այս մասին [url=https://armenpress.am/arm/news/1040627.html]«Արմենպրես»[/url]-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց Դրմբոնի համայնքապետ Աշոտ Հակոբյանը:
«Ճանապարհը փակելու նպատակը Վարդենիս տանող ճանապարհը մեզ համար ևս հասանելի դարձնելու պահանջն էր: Ադրբեջանցիները բեռնատարներով երթևեկում են և բեռներ են տեղափոխում Քարվաճառ: Մինչդեռ, այդ նույն՝ բավականին կարճ ճանապարհով դեպի Վարդենիս երթևեկելն անհասանելի է մեզ համար: Մեր խաղաղ ակցիայի նպատակը ռուս խաղաղապահների ուշադրությունն այս հարցին հրավիրելն էր, որպեսզի անվտանգ պայմաններ ապահովեն՝ այս ճանապարհով Վարդենիս հասնելու համար»,- ասաց Դրմբոնի համայնքապետը՝ հավելելով, որ այս պահի դրությամբ՝ ճանապարհը փակելու գործողությունը դադարեցրել են, որովհետև ադրբեջանական ավտոշարասյանն ուղեկցող խաղաղապահ ուժերի ներկայացուցիչը խոստացել է իրենց խնդրագիրը փոխանցել ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին:
«Հույս ունենք, որ խնդիրը դրական լուծում կստանա և կրկին ճանապարհը փակելու անհրաժեշտություն չի առաջանա»,-ավելացրեց Հակոբյանը:
Հունվարի 18-ին «Ֆեյսբուք»-ի հայ օգտատերերից մեկի հրապարակած տեսանյութից հայտնի էր դարձել, որ Դրմբոնի բնակիչները փակել էին իրենց գյուղի տարածքով Քարվաճառ տանող ճանապարհը: Տեսանյութում խաղաղ ակցիայի մասնակիցներից մեկն ընդգծում է, որ Վարդենիս տանող 90 կիլոմետրանոց ճանապարհի փոխարեն՝ հարազատներին այցելելու համար, ստիպված են 500 կմ ճանապարհ անցնել: Ուստի խնդրում են ապահովել խաղաղ բնակչության անվտանգ ու անխոչընդոտ երթևեկությունը դեպի Վարդենիս: Նույն տեսանյութում, գյուղացիներին մոտեցած ռուս խաղաղապահը նշում է, որ իրենց առաքելության նպատակը հրադադարի ռեժիմի պահպանումն է և ենթակառուցվածքների աշխատանքի ապահովումը:
«Այդ հարցը բարձր մակարդակում է որոշվում: Ես կանեմ ամեն ինչ, որպեսզի այդ խնդիրը լուծում ստանա»,- ասել է ռուս զինվորականը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
3866 դիտում
21:52 17-02-2022
Արցախցիները մի քանի ժամ փակել էին ադրբեջանցիների շարասյան ճանապարհը․ մանրամասներ. Sputnik Արմենիա
5739 դիտում
13:27 17-02-2022
Մարտակերտի շրջանի բնակիչները փակել են ադրբեջանական ռազմական տեխնիկայի շարասյան ճանապարհը. «Փաստինֆո»
Այս բաժնից
865 դիտում
18:01 24-12-2024
ՀՀ ԱԺ խորհուրդն արտահերթ նիստ է գումարել
976 դիտում
16:55 24-12-2024
Ավանակի երազանքը․ հիմա ձեզ բան կբացատրեմ․ Հովհաննես Շահինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
700 դիտում
16:36 24-12-2024
ՄԻՊ-ն ընդունել է ՀՀ-ում Իրաքի ժամանակավոր հավատարմատարին