Երևանում բռնցքամարտի Եվրոպայի առաջնության կազմակերպման համար 77,7 մլն դրամ տրամադրվեց
Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց մայիսի 21-31-ը Երևանում անցկացվելիք բռնցքամարտի մեծահասակների Եվրոպայի առաջնության կազմակերպման և անցկացման նպատակով գումար տրամադրել:
ԿԳՍՄ նախրար Վահրամ Դումանյանը նշեց, որ հաշվի առնելով Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի ավանդույթները և զարգացման ուղիները՝ բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի կողմից առաջարկվել է Հայաստանում անցկացնել բռնցքամարտի մեծահասակների Եվրոպայի առաջնություն:
«Առաջնության ընթացքում ակնկալվում է շուրջ 280 մարզիկների մասնակցություն ավելի քան 40 երկրներից, ինչպես նաև նրանց ուղեկցող անձնակազմի և այլ պատվիրակների մասնակցություն: Ընդհանուր առմամբ ակնկալվում է շուրջ 350 անձանց մասնակցություն:
2022 թվականի մայիսի 21-31-ը Երևանում անցկացվելիք բռնցքամարտի մեծահասակների Եվրոպայի առաջնության կազմակպման և անցկացման համար«Հայաստանի Հանրապետության բռնցքամարտի ֆեդերացիա» ՀԿ-ին պետական բյուջեից լրացուցիչ կհատկացվի ֆինանսական աջակցության՝ 77.768.000 դրամ գումարի չափով:
Նշված գումարով ֆեդերացիան ձեռք է բերելու թվով 2 ռինգ, 12 տանձիկ, 300 ձեռնոց»,-ասաց նախարարը՝ հավելելով, որ անհրաժեշտ գումարը կտրամադրվի ԿԳՄՍՆ-ի բյուջեում վերաբաշխում կատարելու արդյունքում:
Հիշեցնենք, որ վերջին երեք տարիներին բռնցքամարտի ՀՀ հավաքական թիմի անդամները գրանցել են մեծ նվաճումներ, որոնց թվում՝ 2019 թվականին Եվրոպական խաղերի ժամանակ մեր մարզիկները ունեցել է երկու չեմպիոն, 2021 թվականի Տոկիոյի ամառային օլիմպիական խաղերինՀովհաննես Բաչկովը գրավել է 3-րդ մրցանակային տեղը, իսկ աշխահի առաջնությանը Դավիթ Չալոյանը գրավել է 2-րդ մրցանակային տեղը: