1384 դիտում
14:49 22-08-2019
Մարտական հերթապահության պայմանները բարելավելու համար ՊՆ-ին տրամադրվեց 2,1 մլրդ դրամ
Կառավարությունը օգոստոսի 22-ին որոշում կայացրեց 2,1 միլիարդ դրամ տրամադրել Պաշտպանության նախարարությանը մարտական հերթապահության պայմանները բարելավելու նպատակով։
Ինչպես տեղեկացնում է «[url=https://armenpress.am/arm/news/985653.html]Արմենպրես[/url]»-ը, ըստ փաստաթղթի հիմնավորման՝ որպես անհրաժեշտություն նշված է 2019 թ. մատակարարման ենթակա ապրանքների մատակարարման դիմաց պարտավորությունների կատարումը, ՀՀ զինված ուժերի ապահովումն անհրաժեշտ միջոցներով:
Ըստ նախագծի՝ մատակարար կազմակերպությունների հետ բանակցությունների արդյունքում 2019 թ. ստացման ենթակա ապրանքների դիմաց չբավարարող մասով վերաբաշխումների իրականացում կա, և կարգավորման նպատակն է մատակարարման ենթակա ապրանքների դիմաց ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով պարտավորությունների ստանձնման և պայմանագրերի կնքման հնարավորությունների ապահովումը:
Նախագիծը մշակել է ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբը:
Նմանատիպ նյութեր
2343 դիտում
11:12 19-08-2019
Կառավարությունը բարելավում է զինվորների մարտական հերթապահության պայմանները
17383 դիտում
13:39 24-03-2022
4.1 մլրդ դրամ հատկացվեց ՔԿ-ի, ԱԱԾ-ի և Ոստիկանության աշխատակիցների «ֆինանսական վիճակը փոքր ինչ բարելավելու համար»
Այս բաժնից
754 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
625 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
427 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը