Ներքին Կարմիրաղբյուրում «Մայրիկ» պուրակը պատրաստ կլինի մինչև տարեվերջ․ Տավուշի մարզպետարանին տրամադրվեց 234,2 մլն դրամ
Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց Տավուշի մարզպետարանին տրամադրել 234 մլն 228 հազար դրամ:
Այդ գումարից 24,7 մլն դրամով Չինարի գյուղում կկառուցվի բնակելի տուն, օժանդակ շինություններ, կբարեկարգվի տարածքը: Ներքին Կարմիրաղբյուր գյուղում «Մայրիկ» պուրակի կառուցման համար կտրվի 42,8 մլն դրամ, և 89 տների վերականգնման աշխատանքների համար՝ 161,6 մլն դրամ:
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը տեղեկացրեց, որ մինչև տարեվերջ այդ պուրակը պատրաստ կլինի: