2408 դիտում
10:29 16-02-2022
Սրտանոթային հիվանդությունները` մարդկանց մահվան հիմնական պատճառ. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանում 1 տարվա ընթացքում պակասել է մահացածների թիվը. նախորդ տարի մահացել է 34 հազար 658, իսկ 2020-ին՝ 36 հազար 170: Հայաստանում մահացել են ավելի շատ թվով տղամարդիկ:
Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի՝ նախորդ տարի մահացել է 17 հազար 601 տղամարդ, 17 հազար 57 կին: Հայաստանում մահացածների թվով առաջատարը Երեւանն է, որտեղ նախորդ տարի մահացել է 12 հազար 483 մարդ: Հաջորդը Լոռու մարզն է, որտեղ մահացածների թիվը կազմել է 3263: Շիրակում մահացել է 3031 մարդ, Արմավիրում՝ 2793: Ըստ Հայաստանի վիճակագրական կոմիտեի՝ հիմնականում մահանում են սրտանոթային հիվանդություններից, քաղցկեղից:
Ամենամտահոգողն այն է, որ գրանցված մահացության դեպքերի կեսից ավելիի պատճառը եղել են արյան շրջանառության համակարգի հիվանդությունները, որոնց մի մասը սրտամկանի սուր կաթվածն է, իսկ մի մասն էլ` հիպերտոնիկ հիվանդությունները: Ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ 2021 թվականին աճ կա, այդ պատճառով սրտանոթային հիվանդությունները շարունակում են մնալ մահվան դեպքերի պատճառների ցանկի առաջատար դիրքերում»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
1369 դիտում
13:51 29-08-2014
Սրտանոթային հիվանդությունները Հայաստանում մահացության ընդհանուր կառուցվածքում կազմում են 48 %
1577 դիտում
15:05 31-08-2016
Հայաստանում մահվան յուրաքանչյուր 2-րդ դեպք պայմանավորված է սրտանոթային հիվանդություններով
1123 դիտում
08:45 15-03-2014
Սրտանոթային, առաջին անհրաժեշտության դեղորայքները թանկացել են․ Ժողովուրդ
Այս բաժնից
1462 դիտում
08:30 17-12-2024
Ռուսական ալիքների հարցով որոշում ունեն. «Փաստ»
1264 դիտում
07:41 17-12-2024
Էդմոն Մարուքյանը ճոխ է նշել իր կուսակցության իննամյակը. «Փաստ»
1339 դիտում
09:15 14-12-2024
Հայաստանի զինված ուժերում մի շարք նոր պաշտոններ կստեղծվեն. նախագիծ․ «Փաստ»