211652_close_icon
views-count1102 դիտում article-date 08:45 15-03-2014

Սրտանոթային, առաջին անհրաժեշտության դեղորայքները թանկացել են․ Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Հայաստանի դեղերի ներմուծմամբ և իրացմամբ զբաղվող մի շարք տնտեսվարողներ թանկացրել են սրտանոթային, արյան բարձր ճնշումն իջեցնող և այլ՝ առաջին անհրաժեշտության դեղամիջոցներ։ «Ժողովուրդ-ը Երևանի դեղատներում կատարած հարցախույզի արդյունքում պարզեց, որ հիմնականում թանկացել, են այն դեղամիջոցները, որոնց պահանջարկը եղանակային կտրուկ փոփոխությունների այս փուլում սովորականից մեծ է։ «Մարդիկ չեն կարողանում մի կտոր հացի գումար վաստակել, ուր մնաց դեղ գնեն։ Այնքան հուսահատված ու հոգնած են ամեն ինչից, որ չգիտեն, թե ումից ինչ պահանջեն։ Իմ վրա են բարկանում»,–«Ժողովուրդ»-ին ասաց դեղատան 31-ամյա աշխատակիցը։ Պարզելու համար՝ արդյոք այս թանկացումներն անբարեխիղճ գործունեության հետևանք չեն՝ «Ժողովուրդ»-ը դիմեց ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովին։ Կառույցի մամլո խոսնակ Գայանե Սահակյանը փոխանցեց. «Կոնկրետ թանկացման հետ կապված կկատարվի ուսումնասիրություն, որից հետո առավել հստակ կտեղեկացնենք իրավիճակի մասին»»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր