Ֆուտբոլիստների 75%-ը կողմ է աշխարհի առաջնություն 4 տարին մեկ անցկացնելուն. FIFPro
Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների ասոցիացիաների միջազգային ֆեդերացիան (FIFPro) հարցում է անցկացրել խաղացողների շրջանում՝ ՖԻՖԱ-ի գաղափարի վերաբերյալ՝ Աշխարհի առաջնությունն անցկացնել երկու տարին մեկ անգամ։
Հարցված խաղացողների 75 տոկոսը կողմ է եղել, որ աշխարհի առաջնությունն անցկացվի չորս տարին մեկ անգամ, ինչպես հիմա։
Եվրոպայում և Ասիայում խաղացողների 77 տոկոսը կողմ է քվեարկել Աշխարհի առաջնության 4 տարին մեկ անցկացմանը։ Ամերիկայում մրցաշարի ներկայիս մոդելին աջակցել է հարցվածների 63 տոկոսը, Աֆրիկայում՝ 49 տոկոսը։
Հարցված ֆուտբոլիստների 81 տոկոսն իրենց սիրելի մրցաշարերն են համարում ներքին ազգային առաջնությունն ու Աշխարհի առաջնությունը։
Ընդհանուր առմամբ հարցմանը մասնակցել է 1000 գործող ֆուտբոլիստ, հայտնում է Armsport.am-ը: