FIFPro-ն կոչ է արել Ռուսաստանին հեռացնել ՖԻՖԱ-ի և ՈւԵՖԱ-ի մրցաշարերից
Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների ասոցիացիաների միջազգային ֆեդերացիան՝ FIFPro-ն, ՖԻՖԱ-ին կոչ է արել ավելի կոշտ միջոցներ ձեռնարկել ռուսական ֆուտբոլի հանդեպ:
FIFPro-ի կարծիքով, ՖԻՖԱ-ի կողմից Ռուսաստանի հանդեպ կիրառված պատժամիջոցները «թեթև բնույթ են կրում և չեն պաշտպանում խաղացողներին»:
«FIFPro-ն աջակցում է բոլոր ֆուտբոլիստներին և աշխարհի բոլոր ֆուտբոլի ֆեդերացիաներին, որոնք որոշել են այս տագնապալից պահին չխաղալ ռուսական թիմերի դեմ:
Շատ խաղացողներ և արհմիություններ արդեն իրենց զորակցությունն են հայտնել Լեհաստանի, Շվեդիայի և Չեխիայի խաղացողներին:
Այդ իսկ պատճառով մենք կոչ ենք անում Ռուսաստանի Ֆուտբոլային Միությանը անհապաղ հեռացնել, քանի դեռ չի վերականգնվել անվտանգությունը», նշված է կազմակերպության հայտարարության մեջ:
Նշենք, որ այսօր՝ Երևանի ժամանակով 21:00-ին, կայանալու է ՖԻՖԱ-ի գործկոմի նիստը, որտեղ՝ մեծ հավանականությամբ, որոշում կկայացվի Ռուսաստանի զրկել միջազգային մրցաշարերից: