211652_close_icon
views-count42632 դիտում article-date 18:22 15-02-2022

Կոտայքի մարզում թալանել են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության վարչական վերահսկողության բաժնի պետի ամառանոցը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝  ոստիկանության Կոտայքի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում փետրվարի 12-ին Ջրվեժ գյուղում տեղի ունեցած գողության փաստով:

 Այդ օրը՝ ժամը 09:30–ին, ոստիկանության Գառնիի բաժանմունք է զանգահարել Երևանի բնակիչ Դավիթ Մ.-ն և հայտնել, որ Ջրվեժ գյուղում գտնվող իր տանից գողություն է կատարվել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե է մեկնել ոստիկանության Գառնիի  բաժանմունքի  օպերատիվ խումբը՝ բաժանմունքի պետ  Գևորգ Բուռնազյանի գլխավորությամբ:

Տեղում ոստիկաններին Դավիթ Մ.-ն հայտնել է, որ փետրվարի 6-ից մինչև փետրվարի 11-ն ընկած ժամանակահատվածում անհայտ  անձը կամ անձինք ցանկապատի վրայով անցնելու եղանակով մուտք են գործել Ջրվեժ գյուղում X կադաստրային ծածկագրով իրեն պատկանող հողամասում կառուցված տաղավար և դրան կից հանգստի սենյակի ճաղավանդակը  պոկելու, ապա եվրոպատուհանը բացելու միջոցով մուտք են գործել ներս և այնտեղից գողացել ալկոհոլային թանկարժեք խմիչքներ և օդաճնշիչ «ՏԻՐ» տիպի հրացան:

 Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Դավիթ Մ.-ն ոստիկաններին հայտնել է, որ ինքն  աշխատում է  Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության վարչական վերահսկողության  բաժնի պետ:

 Ոստիկանությունը ձեոնարրկում է անհրաժեշտ  օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ հանցագործությունը կատարած անձին կամ անձանց ինքնությունը ու գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Պարզվում է նաև վնասի չափը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

 

Նմանատիպ նյութեր