211652_close_icon

Արայիկ Հարությունյանը Արցախի քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ է նշանակել

views-count1880 դիտում article-date 11:54 15-02-2022
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 15-ին ստորագրել է հրամանագիր Բորիս Առուշանյանին Արցախի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահի պաշտոնից ազատելու մասին՝ պաշտոնավարման ժամկետը լրանալու կապակցությամբ:

Արցախի նախագահի աշխատակազմից հայտնում են, որ երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ Արմեն Թովմասյանը նշանակվել է Արցախի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ (լիազորությունների ժամկետը` 6 տարի)։

Նմանատիպ նյութեր