Արամ Խաչատրյան համերգասրահում իրական երաժշտական տոն էր՝ կայացավ հանրահայտ իտալացի տենոր Ալեսանդրո Սաֆինայի մենահամերգը. ՏԵՍԱՆՅՈՒԹ. exclusivelife.am
exclusivelife.am-ը գրում է. «Երեւանում՝ Արամ Խաչատրյան համերգասրահում, երեկ` փետրվարի 13-ին, տեղի ունեցավ իտալացի հայտնի երգիչ Ալեսանդրո Սաֆինայի «Սիրո երգեր» խորագրով մեծ մենահամերգը: Երգիչը երկրորդ անգամ է այցելում Հայաստան. Երեւանում նրա առաջին համերգը տեղի էր ունեցել 2011 թ-ին, եւ ինչպես ինքն է հիշում` այն անցել է ջերմ ու մտերմիկ մթնոլորտում:
«Շնորհակալ եմ, որ կրկին հրավիրել եք: Մեծ պատիվ է լինել այստեղ»,-համերգի սկզբում ասաց երգիչը:
Սաֆինայի` հայաստանյան երկրորդ մենահամերգը ստացված էր այն կայացավ լեփ-լեցուն դահլիճում։
Հանդիսատեսի կողմից հատկապես բուռն ընդունվեց «Luna» երգի կատարումը, որը Սաֆինային մեծ ճանաչում է բերել բրազիլական «Կլոն» հեռուստասերիալից»։