211652_close_icon
views-count5048 դիտում article-date 23:13 13-02-2022

Մոմ վառե՛ք այն ցանկությունների իրականացման համար, որոնց մասին լռում եք. Հայկ Հակոբյան

Երբ անցնեք Սուրբ Կաթողիկեի կողքով, գմբեթին ուշադրություն դարձրեք, ամբողջը փամփուշտների հետքեր են: Մոմ վառե՛ք այն ցանկությունների իրականացման համար, որոնց մասին լռում եք ու անպայման մեր խաչի զորության ու հայկականության հարատևման համար:

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Հայկ Հակոբյանը:

«Սուրբ Կաթողիկեն է, կողքին՝ նորակառույց Սուրբ Աննան: Կաթողիկեն 13-րդ դարի եկեղեցի է: Ռուս-թուրքական ու ռուս- պարսկական պատերազմերի ընթացքում այլազգի մահմեդականները, հատուկ թշնամական վերաբերմունք ունենալով հայկական ճարտարապետության ու հատկապես խաչի նկատմամբ, բազմաթիվ անգամներ ցանկացել են կրակել խաչին, սակայն դեպել է գմբեթին»:

Երբ անցնեք Սուրբ Կաթողիկեի կողքով, գմբեթին ուշադրություն դարձրեք, ամբողջը փամփուշտների հետքեր են: Մոմ վառե՛ք այն ցանկությունների իրականացման համար, որոնց մասին լռում եք ու անպայման մեր խաչի զորության ու հայկականության հարատևման համար»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր