211652_close_icon
views-count1889 դիտում article-date 22:29 12-02-2022

Սամբոյի Եվրոպայի բաց գավաթի մրցաշարում արծաթե և բրոնզե մեդալներ են շահել շուշեցիներ Դավիթն ու Կարենը

Մինսկում ընթացքող Սամբոյի Եվրոպայի բաց գավաթի մինչև 58 կգ քաշային կարգում ոսկե, արծաթե և բրոնզե մեդալակիրներ են դարձել հայ մարզիկները՝ Տիգրան Կիրակոսյանը (ոսկե), Դավիթ Հովսեփյանը (արծաթե) ու Կարեն Սարգսյանը (բրոնզե)։ Դավիթն ու Կարենը շուշեցի են, երկուսն էլ տեղահանված ընտանիքներից։

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը:

«Տարիներ առաջ առիթ եմ ունեցել ներկա լինելու նրանց պարապմունքներից մեկին Շուշիում, ու տեսել եմ, թե ինչ ոգի ու խանդավառություն կա նրանց մեջ, ինչքան մեծ սեր ընտրած սպորտաձևի նկատմամբ, և այսօր նաև ականատես ենք լինում այդ ոգու և նվիրվածության պտուղներին, որ հաստատ դեռ երկար ենք վայելելու։

Տեղահանության բարդ ու դժվարին խնդիրների միջով անցնելով՝ մեր մարզիկները բարձր ոգով ու պատրաստակամությամբ իրենց պայքարն են մղում նաև այս բնագավառում՝ նպաստելով օտար երկրներում Արցախի ճանաչելիության բարձրացմանը։

Տղաների հաղթանակներն այլ ուղղություններով հաղթանակներով լրացնել է պետք և հենց նրանց նման տքնաջան աշխատել ու անմնացորդ նվիրվել է պետք»,- գրել է նա։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր