211652_close_icon
views-count51776 դիտում article-date 19:12 11-02-2022

Արթուր Վանեցյանը, լինելով ԱԱԾ գեներալ և կառույցի նախկին տնօրեն, արձանագրել է երեկվա բացահայտման կարևորությունը ու մեկ անգամ ևս կարևորել և հիշեցրել է ԱԱԾ այսօրվա աշխատակիցներին, որ նրանք պիտի զբաղվեն իրենց գործով

Ռազմիկ Գևորգյանը գրում է. Մեջբերում` Արթուր Վանեցյանի գրառումից.
Որքան կարևոր է և հաճելի, երբ մեր տղերքը զբաղվում են իրենց գործով:
Ապրեք տղե՛րք...
Որպես Հայրենիք կուսակցության անդամ և որպես փոխգնդապետի կոչում ունեցող զինվորական` ինձ իրավունք կվերապահեմ պարզաբանել և հայտնել` անձնական տեսակետս ու կարծիքս:

Կարծում եմ ճիշտ չէ` պարոն Վանեցյանի գրառումը ընկալել որպես շնորհակալության հայտնում այսօրվա ԱԱԾ-ին: Արթուր Վանեցյանը լինելով ԱԱԾ գեներալ և կառույցի նախկին տնօրեն, արձանագրել է երեկվա բացահայտման կարևորությունը ու մեկ անգամ ևս կարևորել և հիշեցրել է ԱԱԾ այսօրվա աշխատակիցներին, որ նրանք պիտի զբաղվեն իրենց գործով, կատարեն իրենց ֆունկցիոնալ պարտականությունները և հավատարիմ լինեն իրենց կոչմանը, ոչ թե կուրորեն ծառայեն օրվա ազգադավ ռեժիմին:

Արթուր Վանեցյանի գովասանքի խոսքը և գոհունակության արտահայտումը` որպես գեներալ, վերաբերվում է կոնկրետ փաստի և կոնկրետ անձանց, ովքեր բացահայտել և իրականացրել են երեկվա օպերացիան և այն ընկալել որպես շնորհակալության հայտնում այսօրվա ԱԱԾ-ին և նրա գործունեությանը` կարծում եմ անարդար է և սխալ: Եվ վերջապես, պարոն Վանեցյանի գրառումից հասկանալի է դառնում, որ նա լինելով ԱԱԾ գեներալ և կառույցի նախկին տնօրեն, ունի բազմաթիվ մտահոգություններ և բացասական գնահատականներ` ԱԱԾ այսօրվա գործունեության և շատ դեպքերում անգործության հետ կապված:

Հ.Գ. Բարոյական չէ` գեներալի պարզ ու մաքուր տեսակետի, ուրախության արտահայտման ու իր նախկին աշխատակիցների գործունեությանը գնահատական տալը կոնկրետ փաստի վերաբերյալ` դիտարկել այլ տեսանկյունից, սխալ կարծիքներ տարածել և գրառումը ընկալել ու մեկնաբանել տողատակերով: Առնետավազքով մի զբաղվեք` ամոթալի ու անպատվաբեր գործ է:
Լավին լավ, վատին վատ...
#Պատիվ_Ունեմ
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր