211652_close_icon
views-count5201 դիտում article-date 19:58 22-11-2018

«Հայաստան» համահայկական հիմնադրամի երևանյան գրասենյակ է այցելել ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը որդու հետ. նա նվիրատվություն է կատարել՝ մեկ ամսվա աշխատավարձը

«Հեռուստամարաթոն-2018»-ի երեկոյան «Հայաստան» համահայկական հիմնադրամի երևանյան գրասենյակ է այցելել Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը որդու հետ: Արթուր Վանեցյանը կոչ է արել ակտիվորեն մասնակցել ազգային տուրքի յուրահատուկ միջոցառմանը՝ Հեռուստամարաթոն 2018-ին: ԱԱԾ տնօրենը վստահեցրել է, որ նվիրաբերված բոլոր գումարները ծառայելու են իրենց նպատակին: Ազգային անվտանգության ծառայությունը Հիմնադրամին հանգանակել է 9 527 540 դրամ: Արթուր Վանեցյանն էլ իր անունից նվիրատվություն է կատարել՝ մեկ ամսվա աշխատավարձը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր