211652_close_icon
views-count2151 դիտում article-date 18:50 10-02-2022

Հայաստանի դահուկորդուհիներ Կատյա Գալստյանը և Անգելինա Մուրադյանը` 7-րդ և 9-րդ տասնյակներում

Պեկինի օլիմպիական ձմեռային խաղերում այսօր մրցուղի մտան Հայաստանի դահուկորդուհիներ Կատյա Գալստյանը և Անգելինա Մուրադյանը: Նրանք մրցեցին 10 կմ դասական ոճում: 98 մարզուհիների պայքարում Կատյան 34:37.5 արդյունքով գրավեց  74-րդ,  իսկ Անգելինան՝  39:43.4 ժամանակով ՝  93-րդը:

Լավագույն եռյակում տեղ գտան նորվեգուհի Թերեզա Յոհաուգը, ֆինն դահուկորդուհիներ Կերտու Նիսկանենը և Կրիստա Պարմակոսկին:

Վաղը 15 կմ դասական ոճում մրցելույթ կունենա  Միքայել Միքայելյանը:

Հիշեցնենք , որ փետրվարի 12-ին կմեկնարկի մեր  Թինա Կարապետյան-Սիմոն Սենեկալ գեղասահքի պարային զույգը:

Լուսանկարիչ Ասատուր Եսայանցը դրվագներ է ներկայացրել մեր դահուկորդուհիների օլիմպիական մրցումներից:

Նմանատիպ նյութեր