211652_close_icon
views-count69821 դիտում article-date 14:57 10-02-2022

Արտակարգ դեպք՝ Սևանի գաղութում. մարզասրահում հայտնաբերվել է 23-ամյա դատապարտյալի կախված դին

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ, փետրվարի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարոական ծառայության «Սևան» քրեակատարողական հիմնարկում։

Ժամը 23։40-ի սահմաններում նշված քրեակատարողական հիմնարկի ծառայողները գաղութի մարզասրահի պտտաձողից սավանով կախված վիճակում հայտնաբերել են դատապատյալի դի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գաղութ են ժամանել ոստիկանության Հրազդանի բաժնի օպերատիվ խումբը և Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության խումբը։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նույն գաղութի դատապարտյալ՝ Սևան քաղաքի բնակիչ, 23-ամյա Գևորգ Հարությունյանն  էր, ով 2020 թվականի մայիսին դատապարտվել էր ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով, և դատարանը նրա նկատմամբ պատիժ էր կիրառել 3 տարի 6 ամիս։

Փաստի առթիվ Կոտայքի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրասվում։ Քննիչի որոշմամբ նշանակվել է մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։ 

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր