75764 դիտում
12:16 15-04-2017
Արտակարգ դեպք Հրազդանի գաղութում. բանտախցում հայտնաբերվել է 22-ամյա դատապարտյալի կախված դին
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ ապրիլի 14-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 08։00-ի սահմաններում «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի թիվ 62 խցում հայտնաբերվել է Աբովյան քաղաքի Վոլկովի փողոցի բնակիչ՝ 22-ամյա Փայլակ Գևորգյանի դին՝ ջեռուցման համակարգի խողովակից կախված վիճակում։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ տեղի ունեցածն ինքնասպանություն է, և Փ. Գևորգյանը այս տարվա մարտի 20-ից կալանավորվել էր ՀՀ քր.օր-ի 178 հոդվածի 1-ին մասի հատկանիշով մեղադրվելուց հետո։
Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննություն է սկսվել։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նրան կախված վիճակում հայտնաբերել է հսկիչը՝ հերթական ստուգայցի ժամանակ։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
69821 դիտում
14:57 10-02-2022
Արտակարգ դեպք՝ Սևանի գաղութում. մարզասրահում հայտնաբերվել է 23-ամյա դատապարտյալի կախված դին