46954 դիտում
16:31 16-06-2017
Առեղծվածային դեպք Արթիկի գաղութում. 7 տարվա դատապարտված 31-ամյա դատապարտյալի օրգանիզմում հայտնաբերվել են թմրակալորիտներ
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում ապրիլի 6-ին ՀՀ Արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի 2-րդ մասնաշենքի 13-րդ բանտախցում կալանավոր՝ Արագածոտնի մարզի Արագածավան գյուղի բնակիչ՝ 31-ամյա Արսեն Գրիգորյանի մահվան փաստով։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը նա բանտախցում հանկարծամահ էր եղել։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ քննիչի որոշմամբ նշանակվել էր դիակի դատաբժշկական փորձաքննություն, որի արդյունքում պարզվել է, որ Ա. Գրիգորյանի արյան, մեզի, լյարդ-լեղապարկի կտորներում հայտնաբերվել են կաննաբիոիդային խմբին պատկանող թմրակալորիտներ, որը քննությամբ չպարզված ժամանակահատվածում և հանգամանքներում Ա. Գրիգորյանին ապօրինի իրացրել է անհայտ անձը։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Գրիգորյանը դատապարտվել էր 7 տարվա ազատազրկման և մեղադրվում էր ՀՀ քր.օր-ի 268 հոդվածի 2-րդ մասի հատկանիշով։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
75761 դիտում
12:16 15-04-2017
Արտակարգ դեպք Հրազդանի գաղութում. բանտախցում հայտնաբերվել է 22-ամյա դատապարտյալի կախված դին