211652_close_icon
views-count1730 դիտում article-date 13:00 09-02-2022

Ինքս նախագահական կառավարման համակարգի կողմնակից եմ. Ալեն Սիմոնյան

Չկա կառավարման լավագույն մոդելի ձևաչափ և միանշանակ վերաբերմունք. կան նախագահական երկրներ, որոնք ձախողվում են, և կան նախագահական երկրներ, որոնք հաջողում են. Նույն տրամաբանությամբ, կան խորհրդարանական երկրներ, որոնք հաջողում են, և կան, որոնք ձախողվում են: Այս մասին parliamentmonitoring.am-ին տված հարցազրույցում նշել է ԱԺ նախագահ, ՀՀ նախագահի լիազորությունները կատարող Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք սահմանադրական փոփոխությունների շրջանակներում փոխվելու է նաեւ կառավարման մոդելը՝ անցնելով կիանախագահական համակարգի:

«Ես անձամբ շատ եմ սիրում նախագահական կառավարման ձևը, բայց մեր տարածաշրջանի իրադարձությունները խորհրդարանական երկրի պարագայում այլ դրական արտահայտումներ ունեցան: Օրինակ, պատերազմից հետո, նոյեմբերի 10-ից սկսած, տեղի ունեցան տարբեր իրադարձություններ, և մենք տեսանք, որ ստաբիլության և կարմիր գծերը չհատելու գործում խորհրդարանական կառավարման ձևն իր դրական դերը խաղաց: Այդ նույն նեգատիվը, այդ նույն հարցադրումները տարածվեցին ամբողջ կառավարման համակարգի վրա, ամբողջ համակարգը այդ հարվածն իր վրա վերցրեց ու դիմակայեց: Ես չգիտեմ, թե ինչ կլիներ, եթե մենք լինեինք նախագահական երկիր, ու այդ ամբողջն ուղղվեր մեկ ուղղությամբ: Ինքս նախագահականի կողմնակից եմ, բայց սա օրինակ է, որ խորհրդարանականը դրական դեր խաղաց»:

Դիտարկմանը, որ ՀՀ նախագահն, ամենայն հավանականությամբ, ընտրվելու է միայն իշխող ուժի ձայներով, արդյոք դա չի նվազեցնի վստահության աստիճանը ձջեր թեկնածուի նկատմամբ, Ալեն Սիմոնյանը պատասխանել է. «Ճիշտ հակառակը, այսօր մենք գործող ընդդիմություն չունենք: Խորհրդարանում ունենք երկու խմբակցություն, որոնք չունեն օրակարգ, չունեն ասելիք, որոնք իրենք իրենց մեջ հաշտ չեն: Ես դա ասում եմ որպես խորհրդարանական: Երկու թեկնածու ենք տեսել ընդդիմության կողմից, մեկը Վազգեն Մանուկյանն էր, և հարց է ծագում՝ իսկ ո՞ւր է հիմա Վազգեն Մանուկյանը: Եվ երկրորդ թեկնածուն իրեն թույլ էր տվել ոգելից խմիչք օգտագործած գալ Ազգային ժողով և մասնակցել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի հանձնաժողովի նիստին ու այնտեղ սկանդալ հրահրել(նկատի ունի Ռուբիկ Հակոբյանին): Սա է ընդդիմության թեկնածուների շրջանակը: Ինչ վերաբերում է մեկ ուժի կողմից ընտրված լինելուն, իսկ ո՞վ է ասում, որ պետք է բոլորը քվեարկեն: Ընդհակառակը, օրենքն ասում է ավելի վատ բան, որ ինչ-որ փուլում կարող է Նախագահն ընտրվել նույնիսկ 54 ձայնով: Այսինքն, քվեարկությունը տեղի է ունենում այնքան ժամանակ,և պահանջն այնքան է իջնում, մինչև Նախագահն ընտրվի, և նա կարող է ընտրվել անգամ 4 ձայնով: Դա խորհրդարանական ընդդիմության գրած օրենքն է»:

Նմանատիպ նյութեր