211652_close_icon
views-count1468 դիտում article-date 10:17 09-02-2022

Անմարդկային ու հակաօրինական քայլերը դատապարտելու փոխարեն․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Հայաստան վերադարձան Բաքվում պահվող եւս 8 ռազմագերիներ: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության խոսնակը հայտնեց, որ գերիների վերադարձը տեղի է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ու Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ՝ փետրվարի 4-ին ՀՀ վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի հետ տեղի ունեցած հեռավար հանդիպման շնորհիվ։ Գերիների վերադարձից հետո Ֆրանսիայի նախագահը թվիթերի իր էջում գոհունակություն հայտնեց, որ հաջողվել է Ադրբեջանի բանտերից 8 ռազմագերու վերադարձնել իրենց ընտանիքներ:

Ամենեւին նպատակ չունենալով անտեսել կամ թերագնահատել այն ջանքերը եւ մարդասիրական մղումները, որոնց արդյունքում իրականություն դարձավ հայ գերիների վերադարձը, այնուամենայնիվ, պետք է արձանագրել, որ միջազգային մակարդակով լեգալացվում է Ադրբեջանի վարած ռազմագերիների քաղաքական թրաֆիքինգի գործելաոճը: Այսօր եվրոպական կառույցներն առնվազն պետք է դատապարտեին 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի նենգ գործողությունների եւ ՀՀ ինքնիշխան սահմանների խախտման, Հայաստանի տարածքում ռազմական բախումներ հրահրելու հետեւանքով գերեվարումների եւ զոհերի դեպքերը: Եվրոպան պետք է ոչ միայն հայտարարությունների մակարդակով դատապարտեր Ադրբեջանի այդ վարքագիծը, այլեւ նրա դեմ կիրառեր պատժամիջոցների ողջ գործիքակազմը: Այն կնպաստեր, որ Բաքվում պահվող ռազմագերիների հարցը միանգամից եւ լիարժեք լուծում ստանար, այլ ոչ թե վերածվեր քաղաքական, աշխարհաքաղաքական առեւտրի մանրադրամի»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր