211652_close_icon
views-count1254 դիտում article-date 11:00 20-12-2022

Բարեկամ երկրի օրինաչափ քայլերը․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Հայաստանի եւ Արցախի համար դժվարին այս օրերին Ֆրանսիան անում է այն, ինչ պետք է աներ բարեկամ երկիրը: Այդ հարցում Փարիզը գործում է այն հնարավորությունների շրջանակներում, ինչը գծված է մի շարք առարկայական գործոններով, որոնք այնքան էլ քիչ չեն: Հատկանշականն այն է, որ հանուն հայկական պետությունների Ֆրանսիան չի խորշում փչացնել հարաբերություններն Ադրբեջանի, հետեւաբար՝ նաեւ Թուրքիայի հետ: Եվրոպայում ծառացած էներգետիկ ճգնաժամի պայմաններում այս երկրի խորհրդարանը նախորդ շաբաթ արգելանք դրեց ադրբեջանական նավթի եւ գազի ներմուծման վրա:

Ֆրանսիայի նախաձեռնությամբ են ԵՄ դիտորդները կարճ ժամանակահատվածում  հասել ՀՀ-Ադրբեջան սահմանային գոտի, իսկ դեկտեմբերի 16-ին հայկական կողմից մոտեցել Բերձորի միջանցքին՝ դիտարկումներ անելու համար: Վերջին դեպքում լիովին օրինաչափ էր ՌԴ խաղաղապահների հանգիստ արձագանքն այդ քայլին, քանի որ, ըստ էության, երկու կողմն էլ նույն առաքելությունն են կատարում տարածաշրջանում, այն է՝ կայունության ապահովումը սահմաններին եւ շփման գծերում:

Ֆրանսիան՝ ի տարբերություն մյուս միջնորդ բարեկամ երկրների՝ ՌԴ-ի, ԱՄՆ-ի, Իրանի եւ Վրաստանի, կաշկանդված չէ Ադրբեջանի կամ Թուրքիայի հետ հարաբերությունները չփչացնելու անհրաժեշտության խնդրով: Ստեղծված իրավիճակում նա չի խորշում նույնիսկ կորցնել միջնորդի առաքելությունը՝ առաջնային համարելով մարդու իրավունքները եւ հումանիտար արժեքները, այս դեպքում՝ կանգնելով հայ ժողովրդի կողքին»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր