6038 դիտում
13:00 09-06-2016
Աղջիկների եւ ընկերոջ հետ «Էտնո» բար-սրճարան այցելած Անդրանիկին, ո՞ւմ նայվածքը դուր չի եկել, որ վիճաբանություն է սկսել` ծեծելով անգամ բար-սրճարանի սեփականատիրոջը
Անդրանիկ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ընկերների՝ Գոռ Հայրապետյանի, Անդրանիկ Դավդյանի, ինչպես նան Թեհմինե Միրզոևայի և Հռիփսիմե Մանուչարյանի հետ միասին այցելել են Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցի 11-րդ շենքի 1-ին հարկում գտնվող «Էտնո» բար-սրճարան, որտեղ Ռաֆայել Գրիգորյանի կողմից իրեն երկար նայելու աննշան առիթն օգտագործելով վիճաբանության է բռնվել Ռաֆայել Գրիգորյանի և նրա ընկերների հետ, որի ընթացքում խուլիգանական մղումներով, սեփական անձի «առավելություններն» ընդգծելու մոլուցքից մղված իր վարքով բացահայտորեն հակադրվելով շրջապատին` խախտել է հասարակական կարգը, բացահայտ անհարգալից վերաբերմունք է ցուցաբերել «Էտնո» բար-սրճարանի աշխատակիցների և հաճախորդների նկատմամբ, այն է՝ շուրջ 5 րոպե տևողությամբ բարձրաձայն սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել նրանց հասցեին, ինչն էլ ուղեկցվել է Ռաֆայել Գրիգորյանի, վերջինիս ընկերոջ՝ Հովհաննես Մելքոնյանի և «Էտնո» բար-սրճարանի սեփականատեր էդգար Ասատրյանի նկատմամբ բռնություն գործադրելով՝ ոտքերով և ձեռքերով վերջիններիս հարվածներ հասցնելով, որից հետո վիճաբանությունը տեղափոխվել է «Էտնո» բար-սրճարանի դիմաց, որտեղ նույնպես խուլիգանական մղումներով շարունակել է խախտել է հասարակական կարգը, շուրջ 10 րոպե շարունակ սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնելով, ինչպես նան կրկին Հովհաննես Մելքոնյանի և Ռաֆայել Գրիգորյանի նկատմամբ բռնություն գործադրելով:
Այսինքն, մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 2-րդ մասի հատկանիշնորվ:
Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը:
Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
886 դիտում
23:41 15-01-2025
Հունվարի 17-ին պիկետ կկազմակերպվի Բաքվում ռազմագերիներին ազատ արձակելու պահանջով
1084 դիտում
22:52 15-01-2025
Ադրբեջանցիները Գանձասարի վանական համալիրը համարում են «աղվանական»
1036 դիտում
21:46 15-01-2025
ՔՊ-ն նենգափոխում է հայ-ամերիկյան հարաբերությունների բովանդակությունը` ի վնաս ՀՀ շահերի․ Արման Թաթոյան