211652_close_icon

Պեպ Գվարդիոլա․ «Լիվերպուլը» գլխացավանք է ինձ համար

views-count2044 դիտում article-date 21:20 07-03-2022
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան ասել է, որ «Լիվերպուլն» իր հանդիպած ամենադժվարմրցակիցն է։

«Ուզում եմ ասել, որ «Լիվերպուլն» ինձ համար գլխացավանք է։ Շատ անգամներ եմ ասել, որ որպես մարզիչ իմ հաջողությունը կայանում է նրանում, որ տարեցտարի մենք դեռ առաջ ենք շարժվում՝ ցանկանալով շրջապատին ինչ-որ բան ապացուցել, նույնիսկ 3 տիտղոսից հետո։

Մենք համեստ ակումբ ենք մնում ու շարունակում ենք խաղալ յուրաքանչյուր խաղի, արդյունք ցույց տալ, դրա համար էլ վերևում ենք գտնվում։

«Լիվերպուլը» ամենակդժվար մրցակիցն է, որին հանդիպել եմ մարզչական կարիերայիս ընթացքում»,- Գվարդիոլայի խոսքերն է փոխանցում Armsport.am-ը:

Նշենք, որ ԱՊԼ-ի 28-րդ տուրից հետո «Սիթին» 69 միավորով առաջատարն է, «Լիվերպուլն» ունի 63 միավոր, սակայն մեկ խաղ պակաս է անցկացրել:

Նմանատիպ նյութեր